‘Սուարեսը` «Լիվերպուլ»-ի մարզաբազա այցի մասին’

680

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է անգլիական «Լիվերպուլ»-ի մարզաբազա այցելելու մասին, տեղեկացնում է «կարմիրներ»-ի պաշտոնական կայքը:

«Հաճելի էր նորից տեսնել խաղընկերներիս: Կարոտել էի նրանց: Լավ ընկերներ ունեմ «Լիվերպուլ»-ում:

Մոտ 3 մրցաշրջան ես անցկացրել եմ այստեղ` «Լիվերպուլ»-ում: Այդ տարիներն ընդմիշտ կմնան իմ սրտում: Հետևում եմ ակումբի խաղերին: Այս ակումբն իմ կարիերայի առաջընթացի համար մեծ գործունեություն է ունեցել»,- հայտարարել է Սուարեսը:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուն գլխավորել է «Ոսկե խաղակոշիկի» թեկնածուների ցուցակը’
Հաջորդ հոդվածը‘«Լիվերպուլ»-ը մեծ գումար կհատկացնի Կլոպին տրանսֆերային գործարքներ իրականացնելու համար’