‘Սուարեսը կհրավիրվի Ուրուգվայի հավաքական ‘

699

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը կհրավիրվի Ուրուգվայի հավաքական՝ հոկտեմբերին կայանալիք ընկերական հանդիպմանը մասնակցելու համար: Այս մասին տեղեկացնում է իսպանական հայտնի Marca-ն:

Հարձակվողը հրավեր կստանա իր հավաքականից, ինչը շատ ուրախալի է կատալոնյան ակումբի համար, որտեղ կարծում են, որ այս դեպքում Սուարեսը կունենա խաղային ժամանակ մինչև իր որակազրկման ժամկետի ավարտը՝ հոկտեմբերի 25-ը: Այս հանգամանքը շատ կարևոր է ցանկացած ֆուտբոլստի համար:

Ուրուգվայի հավաքականում Սուարեսի վերադարձը ավելի շատ պետք է երկրպագուների  հաշվին գումար վաստակելու համար, քանի որ հոկտեմբերի 10-ին և 13-ին հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի համապատասխանաբար Սաուդյան Արաբիայի և Օմանի հետ:

Հիշեցնենք, որ Սուրեսը, հավաքականում 9 պաշտոնական խաղով որակազրկվել էր ԱԱ 2014-ի ժամանակ Կյելինիի ուսը կծելու համար: Սակայն օգոստոսին Լոզանի արբիտրաժային մարզական դատարանը Սուարեսին թույլ տվեց հանդես գալ ընկերական խաղերում:

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն Հայաստանին 140-170 մլն եվրո ֆինանսական օգնություն կտրամադրի’
Հաջորդ հոդվածը‘Երբ իշխանությունների խորտակվող ծակ նավակը դատարկվում է’