‘
«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը ներողություն է խնդրել «Զենիթի» պաշտպան Նիկոլաս Լոմբերտսից, որին Եվրոպայի լիգայի 1/16 եզչափակիչ պատասխան խաղում (3:1) վնասվածք էր հասցրել:
Հանդիպումից հետո ուրուգվայցի հարձակվողը մտել է «Զենիթի» հանդերձարան, որտեղ իր անունից ներողություն է խնդրել Լոմբերտսից եւ «Զենիթի» բոլոր խաղացողներին շնորհավորել Եվրոպայի լիգայի հաջորդ փուլ դուրս գալու կապակցությամբ:
Նշենք, որ Սուարես բելգիացի պաշտպանին վնասվածք էր հասցրել «Զենիթին» երկրորդ գոլը խփելու ժամանակ:
‘