‘Սուարեսը պատրաստ է Էլ Կլասիկոյին(տեսանյութ)’

809

«Բարսելոնայի» YouTube-ի պաշտոնական ալիքը պատրաստել է տեսանյութ, որը նվիրված է թիմի հարձակվող Լուիս Սուարեսին:

Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստը պատրաստ է հոկտեմբերի 25-ին կայանալիք Մադրիդի «Ռեալի» հետ խաղին:

Սուարեսի համար առաջիկա Էլ Կլասիկոն կլինի առաջին պաշտոնական հանդիպումը կատալոնական ակումբում:

Սուարեսի որակազրկման ժամկետը լրանում է այսօր՝ հոկտեմբերի 24-ին:

Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնության խմբային փուլի Իտալիայի հետ հանդիպման ժամանակ Ջորջիո Կյելինիի ուսը կծելու համար ՖԻՖԱ-ն չորս ամսով որակազրկել էր Սուարեսին:

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Ազատության հրապարակը քո՛ տարածքն է’
Հաջորդ հոդվածը‘Հոկտեմբերի 27-ից կգործարկվեն 9 նոր արագաչափեր’