‘Սուարեսը Ջերարդի մասին. «Նման սխալ անել վիճակվում է իսկական առաջատարին, ակումբի սանին, ավագին ու նվիրյալին…» (տեսանյութ)’

883

«Բասելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է նախկին թիմակցի՝ «Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդի հայտնի վրիպման մասին, որն անգլիական ակումբի առաջատարը թույլ տվեց «Չելսիի» դեմ խաղում Անգլիայի առաջնության անցյալ մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ։

Ջերարդի սայթաքումից հետո «Չելսին» գոլ խփեց և հաղթեց 2:0 հաշվով՝ «Լիվերպուլին» զրկելով առաջին հորիզոնականից ու չեմպիոնությունից։

«Եթե ես եղած լինեի Ջերարդի փոխարեն, չեմ կարող ասել՝ ինչպես էի շարունակելու խաղալ։ Հուզականորեն դա պետք է, որ անհավատալի դժվար լինի։ Այդ մասին հետո այնքան շատ խոսեցին. ակնկալիքները շատ բարձր էին։

Բոլորն ասում էին, որ Ջերարդը «Լիվերպուլին» առաջնորդում է վերջին 20 տարում առաջին չեմպիոնությանը, այն էլ Հիլսբորոյի ողբերգությունից 25 տարի անց։ Այդ աղետի ժամանակ Ջերարդը կորցրել էր եղբորը։ Ու հանկարծ նման բան է պատահում։ Նման սխալ անել վիճակվում է իսկական առաջատարին, ակումբի սանին, ավագին ու նվիրյալին…»,-գրել է Սուարեսնիր ինքնակենսագրության մեջ։

Նախորդ հոդվածը‘Խաչատրյանական համերգ՝ նվիրված Վազգեն Սարգսյանի 55-ամյակին’
Հաջորդ հոդվածը‘ՄԹ պետնախարար. Ամբողջ Լաչինի շրջանը չի կարող գտնվել հայկական կողմի վերահսկողության ներքո’