‘Սուարեսը վնասվածք է ստացել, ապաքինման ժամկետները դեռ պարզ չեն’

1044

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը ծնկատակի ջլի վնասվածք է ստացել, հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:

Հինգշաբթի օրը «Բարսելոնան» վերսկսել է մարզումները Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բավարիայի» դեմ խաղից հետո: Այդ խաղում Սուարեսը փոխարինվել էր ազդրի մկանի վնասվածքի պատճառով: Ֆուտբոլիստի մասնակցությունը առաջիկա մարզումներին հարցականի տակ է, իսկ ապաքինման ժամկետների մասին դեռևս ոչինչ չի նշվում:

Բացի դրանից, ընդհանուր խմբից առանձին է մարզվել պաշտպան Դանի Ալվեշը:

Նախորդ հոդվածը‘Մարիո Գյոտցեն չի ցանկանում վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»’
Հաջորդ հոդվածը‘Պոգբան համաձայնվե՞լ է տեղափոխվել «Ռեալ»’