‘
«Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը ցանկանում է թիմում տեսնել իր հայրենակից, «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրին:
Իսպանական մամուլի հաղորդմամբ՝ 31-ամյա խաղացողը կատալոնական ակումբին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել ուրուգվայցու վրա:
Ըստ Սուարեսի՝ 21-ամյա հեռանկարային ֆուտբոլիստին մեծ ապագա է սպասվում:
Նախորդ մրցաշրջանում Բենտանկուրը մասնակցել է 27 հանդիպման, սակայն աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով:
‘