‘Սուարեսին «Բարսելոնա»- ն կարող է ձեռք բերել 90 մլն եվրոյով ‘

596

Ուրուգվայցի 27-ամյա հարձակվող Լուիս Սուրաեսի  տեղափոխության հարցի շուրջ իսպանական «Բարսելոնա»-ի և անգլիական «Լիվերպուլի» միջև բանակցությունների հերթական փուլում կողմերը համաձայնության են եկել  ֆուտբոլիստի գնի հարցում: Իսպանական մամուլի հաղորդումների համաձայն, գործարքի գինը գնահատվում է 90 մլն եվրո:

«Բարսելոնա»-ին չի հաջողվել իջեցնել տեղափոխման գինն այն բանի պատճառով, որ ուրուգվայցին ՖԻՖԱ-ի կողմից պատժվել է հակառակորդ ֆուտբոլիստներից մեկին կծելու համար և 4 ամիս զրկվել է ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեություն ծավալելուց:

Նախորդ հոդվածը‘Տաղանդավոր մարդը չարիք է, որովհետև շրջապատում միջակություն է. Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՄՄ-ին միանալու նոր ու անորոշ ժամկետ. Մինչեւ տարեվերջ ‘