‘
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը չի հասկանում «Ռեալի» երկրպագուների պահվածքը: Ուրուգվայցուն հարց են ուղղել, թե նա ինչ կարծիք ունի մադրիդյան թիմի երկրպագուների` դարպասապահ Իկեր Կասիլյասի ուղղված սուլոցների մասին:
«Ես չեմ հասկանում «Ռեալի» երկրպագուներին: Նրանք սուլում են այնպիսի՜ կարիերայով դարպասապահի, ով այնքա՜ն դժվարություններ է ունեցել… Կարծում եմ` պետք է ուշադրություն դարձնեն նրա վիճակագրությանը և նվաճումներին: Նախքան սուլելը պետք է մտածել»,-Սուարեսի խոսքը մեջբերել է «Cope»-ն:
‘