‘Սուարես. «Մեղքի բաժինը ինձ վրա է, իսկ մյուսը՝ պաշտպանների, ովքեր սադրում էին ինձ»’

1095

‘

Կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը ասել է, որ պաշտպաններ Ջորջո Կյելինին եւ Բրանիսլավ Իվանովիչն անընդհատ սադրում էին իրեն, ինչի համար նա կծել է նրանց:  

«Կային մարդիկ, ովքեր օգնում էին ինձ լուծել ստեղծված խնդիրները: Մեղքի բաժինը ինձ վրա է, իսկ մյուսը՝ պաշտպանների, ովքեր սադրում էին ինձ: Կյելինին եւ Իվանովիչն անընդհատ հարվածում են քեզ՝ փորձելով հավասարակշռությունից հանել: Նրանք լավ են նյարդայնացնում, սակայն այժմ այլ կերպ եմ գործում. ինքս եմ սադրում պաշտպաններին: Այն ժամանակ պայքարի մեջ էի մտնում նրանց հետ, սակայն այժմ հեռու եմ գնում»,- Սուարեսի խոսքերը մեջբերում է «Cope»-ն:

‘

Նախորդ հոդվածը‘Մարադոնա. «Վան Գալը հզոր տղա չէ, նա մյուսներից շատ ավելի մոտ է սատանային»’
Հաջորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո. «Հիմարություն կլինի կարծել, թե մտածում ենք որոշ խաղերի մասին եւ ուշադրություն չենք դարձնում մյուս խաղերին»’