‘Սուարես. «Միտումնավոր չեմ կանգնել Աբդենուրի ոտքին» (տեսանյութ)’

843

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսն Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ խաղից (1:1) հետո հայտարարել է, որ «չղջիկների» պաշտպան Այմեն Աբդենուրին վնասվածք հասցնելու մտադրություն չի ունեցել: Խաղային դրվագներից մեկում Սուարեսը կանգնեց Աբդենուրին ոտքին և ձեռքին, սակայն մրցավարի կողմից չպատժվեց:

«Պատահական ստացվեց: Պարզապես շրջվեցի և ոչ միտումնավոր կանգնեցի Աբդենուրի ոտքին: Երբ նկատեցի դա, անմիջապես ներողություն խնդրեցի: Ես էլ եմ վնասածքներ ստացել, սա ֆուտբոլ է»,-Սուարեսի խոսքը մեջբերված է «El Periodico»-ից:

Նշենք, որ հանդիպումից հետո Այմեն Աբդենուրը Instagram-ի իր պաշտոնական էջում հրապարակել է վնասված ոտքի ու ձեռքի նկարները և պարզապես գրել է՝ «Սուարես»:

Նախորդ հոդվածը‘Լուի վան Գալը չի հասկանում երկրպագուներն ‘
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյու. «Կարծում եմ՝ ո’չ ինձ, ո’չ ակումբին նոր ֆուտբոլիստներ պետք չեն»’