‘Սուարես. «Նեյմարը սանրվածքներ անելու մոլուցք ունի»’

951

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը պատմել է, որ թիմակից Նեյմարը շատ ուրախ մարդ է և չի սիրում, երբ իր մազերին են դիպչում:

-Նեյմարը շատ կենսուրախ է, նա կարող է ցանկացած առիթով ծիծաղել: Երբեմն մենք ասում ենք, որ նա իսպաներեն չի հասկանում, հարցեր ենք տալիս, իսկ նա որպես պատասխան՝ կատակներ է անում: Բացի այդ, Նեյմարը սանրվածքներ անելու մոլուցք ունի: Ոչ ոք չի կարող դիպչել նրա մազերին, այս հարցում նա վճռական է: Ես հաճույք եմ ստանում Նեյմարի հետ շփումից:

Թիմում ոչ ոքի հետ վատ հարաբերություններ չունեմ: Ինձ հետ ևս երբեմն կատակում են և ասում են, որ գիրուկ եմ,-Սուարեսի խոսքը մեջբերված է «El Mundo Deportivo»-ից:

Նախորդ հոդվածը‘Ռաուլի լավագույն մարզիչները’
Հաջորդ հոդվածը‘Ռաուլ. «Ինչու՞ չմտածել, որ այս մրցաշրջանը «Ռեալի» համար ուրախությամբ է ավարտվելու»’