‘ Սուարես. ««Ռեալը» կհանդիպի մեզ ու միավորներ կկորցնի»’

1052

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը անհամբերությամբ է սպասում մարտի 22-ին կայանալիք Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի շրջանակներում:

««Ռեալը» «Ռեալ» է մնում: Մենք գիտենք, որ նրանցից միավոր խլելը հեշտ չէ, բայց այդ թիմը հանդիպում ունի «Կամպ Նոուում», և այստեղ մենք կարող ենք կրճատել միավորների տարբերությունը: Իսկ դրանից հետո նրանք ուրիշ որեւէ խաղում էլ միավոր կկորցնեն»,-Սուարեսի խոսքն է փոխանցում «Sport» առցանց պարբերականը:

Հիշեցնենք, որ 24 տուրերի արդյունքներով «Բարսելոնան» 56 միավոր ունի և 4 միավորով զիջում է մրցաշարային աղյուսակը գլխավորող «Ռեալին»:

Նախորդ հոդվածը‘ԱՀԿ. Երիտասարդներին խորհուրդ է տրվում երաժշտություն լսել օրական մեկ ժամից ոչ ավելի’
Հաջորդ հոդվածը‘Լուի վան Գալ. ««Ման. Յունայթեդը» չունի հարձակվող, ով կխփի 20 գոլ»’