‘Սուբիսարետան հեռացվել է «Բարսելոնա»-ից’

642

Ինչպես հաղորդում է կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը, թիմի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն որոշում է ընդունել հեռացնել Անդոնի Սուբիսարետային, ով զբաղեցնում էր թիմի մարզական տնօրենի պաշտոնը:

«Ակումբի նախագահը թիմի ամբողջ անունից շնորհակալություն է հայտնում Անդոնի Սուբիսարետային իր կատարած աշխատանքի համար»,- ասվում է ակումբի պաշտոնական կայքի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Սուբիսարետայի կատարած աշխատանքի պատճառով «Բարսելոնա»-ն պատժվեց ՖԻՖԱ-ի կողմից:

Նախորդ հոդվածը‘Լուիս Էնրիկեի և թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի հարաբերությունները շարունակում են լարված մնալ’
Հաջորդ հոդվածը‘ Կառլես Պույոլ. «Ցանկանում եմ հայտարարել, որ որոշել եմ դադարեցնել իմ գործունեությունը «Բարսելոնա»-ի հետ»’