Սուդանի տապալված վարչապետ Աբդալլա Համդուկը երեկ երեկոյան ազատ է արձակվել և վերադարձել է Հարթումի իր նստավայրը, հաղորդել է նրա գրասենյակը։
«Այսօր երեկոյան վարչապետ Աբդալլա Համդուկը և նրա տիկինը վերադարձել են Հարթումի իրենց նստավայրը ուժեղացված պաշտպանության ներքո»,- ասվում է գրասենյակի հայտարարության մեջ։
Դրանից քիչ անց հայտնի է դարձել, որ ԱՄՆ պետքարտողար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Համդուկի հետ և ողջունել նրա վերադարձը։
Սակայն մյուս ձերբակալված նախարարների գտնվելու վայրը մնում է անհայտ։
Երեքշաբթի գեներալ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանը հայտարարել է, որ զինվորականները Սուդանում իշխանության են եկել, որպեսզի կանխեն քաղաքացիական պատերազմը։ Նրա խոսքով՝ տապալված վարչապետ Աբդալլա Համդուկը պահվում էր գեներալի տանը՝ «իր իսկ անվտանգության նկատառումներով»։
Փոխանցում է BBC-ն։
