‘Սուդանն Իսրայելին մեղադրում է իր տարածքը ռմբահարելու մեջ ‘

617

Սուդանի իշխանությունները մեղադրել են Իսրայելին՝ Սուդանի մայրաքաղաք Խարտումի մերձակայքում գտնվող զենքի գործարանը չորեքշաբթի գիշերը ռմբակոծելու մեջ:

Սուդանի տեղեկատվության նախարար Ահմեդ Միլալ Օսմանը հայտարարել է, թե հարձակմանը մասնակցել են չորս իսրայելական ինքնաթիռներ:

Նախարարի խոսքով, այժմ Սուդանն իրավունք ունի պատասխան գործողությունների դիմել: Իսրայելը հայտարարությանը դեռեւս որեւէ կերպ չի արձագանքել:

Ըստ BBC-ի, ավելի վաղ Խարտում նահանգի նահանգապետ Աբդուռահման ալ-Խըդըրը տեղեկացրել է, որ ամենայն հավանականությամբ գործարանի տարածքում գտնվող պատրաստի արտադրանքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, որի պատճառները դժվար թե արտաքին գործոնների հետ կապված լինեն: 

Նախորդ հոդվածը‘Նոր պայթյուն Դամասկոսում. Կա 6 զոհ’
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. «Զենիթը» հաղթեց «Անդերլեհտին»’