‘Սուդանում ցուցարարները ներխուժել են ԱՄՆ դեսպանատան տարածք’

778

Սուդանում Մուհամեդ մարգարեին անբարենպաստ լույսի ներքո ներկայացրած «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ բողոքող ցուցարարներին ժամեր առաջ հաջողվել է քանդել այդ երկրում ԱՄՆ դեսպանության պարիսպը եւ ընդհուպ մոտենալ դեսպանատան շենքին: Հայտնում է РИА Новости-ն: Համաձայն գործակալության աղբյոււրի, ցուցարարներին, այնուամենայնիվ չի հաջողվել ներթափանցել հսկայական լավ պաշտպանված համալիր:

«Նրանց հաջողվել է մտնել բուն դեսպանատնից 500 մետր հեռավորության վրա կառուցված արգելապատնեշից ներս, բայց շենբք մտնել չի հաջողվել», — հայտնում է աղբյուրը: Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, թե իբր ցուցարարները ներխուժել լեն դեսպանատուն եւ վայր են նետել ամերիկյան դրոշը: Գործակալության աղբյուրի տվյալներով, ամերիկյան անվտանգության աշխատակիցները կրակ են բացել առաջնային գծում գտնվող ցուցարարների վրա: Արդյունքում երեք կամ չորս մարդ է զոհվել:

Ուրբաթ երեկոյան շուրջ հինգ հազար մարդ հավաքվել են Սուդանի մայրաքաղաք Խարտումի կենտրոնում եւ փորձել են գրոհել հարեւանությամբ գտնվող Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատները: Ոստիկանությունը փորձել է խոչընդոտել ցուցարարների առաջխաղացումը՝ նրանց նկատմամբ արցունքաբեր գազ կիրառելով: Այնուամենայնիվ, նրանցից ոմանց հաջողվել է ներխուժել Գերմանիայի դեսպանատուն եւ վայր նետել այ երկրի դրոշը:

Նշենք, որ Գերմանիայի ԱԳ նախարարությունն արդեն հայտարարել է Աֆղանստանում, Պակիստանում եւ մերձավորարեւելյանու հյուսիսաֆրիկյան մի շարք պետություններում դեսպանատների աշխատանքները ժամանակավորապես կասեցնելու որոշման մասին:

 ԱՄՆ-ում նկարահանված «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը հակաամերիկյան բղոքի ալիք է բարձրացրել իսլամական աշխարհում: Եգիպտոսում, Սուդանում, Եմենում եւ այլուր այս օրերին բողոքի ցույցեր են տեղինունենումմ, որոնք հաճախ ուղեկցվում են բռնությամբ ու մարդկային զոհերով:   

Նախորդ հոդվածը‘«ՄԱՊ»-ի Ալիկը դատախազի համար բանկետ է կազմակերպել՝ որդուն ազատելու համար. Դավիթ Մելիքյան’
Հաջորդ հոդվածը‘Վերհայենը հեռանում է Հայաստանից’