‘Սուլավեսի. ավելի քան 1200 զոհ’

2406

Ինդոնեզացի փրկարարները Սուլավեսի կղզում, եկեղեցիներից մեկի փալատակների տակ հայտնաբերել են 34 ուսանողների մարմինները, որոնք զոհվել են երկրաշարժի հետևանքնով առաջացած  սողքի արդյունքում: Ընդհանուր առմամբ՝ Կենտրոնական Սուլավեսի շրջանի եկեղեցիներից մեկի ճամբարից անհայտ կորել է 86 ուսանող:

Բնական աղետի զոհերի թիվն աճում է: Վերջին տվյալներով՝ զոհվել է 1234 մարդ:

7,4 մագնիտուդ ուժգնության երկրաշարժը տեղի է ունենցել սեպտեմբերի 28-ին: Երկու օրվա ընթացքում արձանագրվել է ևս առնվազն 200 ցնցում: Ուժեղ ստորերկրյա ցնցումները ցունամիի պատճառ են դարձել, որի ալիքների բարձրությունը հասել է 3-5 մետրի:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Աշոտ Սարգսյան. Շառլ Ազնավուրը եւ Հայաստանը՝ անկախության առաջին տասնամյակում. վավերագրեր ՀՀ Առաջին նախագահի արխիվից’
Հաջորդ հոդվածը‘Արտահերթը պիտի լինի այն ժամանակ, երբ ցանկանա ժողովուրդը’