‘Սումգայիթում երկրորդ պայթյունն է տեղի ունեցել ‘

753

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Սումգայիթ քաղաքում լվացքի փոշի արտադրող գործարանում այսօրվա ընթացքում երկրորդ պայթյունն է տեղի ունեցել, որի պատճառով ավելի վաղ բռնկված հրդեհն ավելի մեծ չափերի է հասել: Եղած տեղեկությունների համաձայն,  տեղում աշխատում են ուղղաթիռներ ու հրշեջ հաշվարկներ: Զոհերի թիվը հասել է 6-ի: Քաղաքային հիվանդանոց են տեղափոխվել 8 վիրավորներ:

Ինչպես արդեն հայտնել է iLur.am-ը, այսօր երեկոյան Սումգայիթում լվացքի փոշու արտադրանքով զբաղվող գործարաններից մեկում պայթյուն է  տեղի ունեցել: Ականատեսների վկայությամբ՝ գործարանի տարածքը պատված է ծխով: Պայթյունի պատճառը դեռևս պարզ չէ:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի ԱԳ նախարար. «Կովկաս -2012» զորավարժությունները սպառնալիք են տարածաշրջանի կայունության համար’
Հաջորդ հոդվածը‘Վիլնյուսում տեղի է ունեցել Լիտվա-Հայաստան ֆորումի բացման արարողությունը’