Սունակը պահանջել է ՌԴ-ին զրկել զենքի պաշարը համալրելու հնարավորությունից

325

Ուկրաինան պետք է ավելի ու ավելի շատ ռազմական օգնություն ստանա արևմտյան երկրներից, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը՝ ելույթ ունենալով Հյուսիսային Եվրոպայի երկրների առաջնորդների գագաթնաժողովում։

Քաղաքական գործիչը նաև կոչ է արել կենտրոնանալ  Ռուսաստանին վերախմբավորվելու և իր զենքի պաշարները համալրելու հնարավորություններից զրկելու ուղղությամբ։

«Դա նշանակում է, որ անհրաժեշտ է հսկել զենքի մատակարարման ռուսաստանյան շղթան և խոչընդոտել միջազգային աջակցության տրամադրումը»,- ընդգծել է բրիտանացի վարչապետը։

Ավելի վաղ Սունակը անիմաստ է համարել Ուկրաինայում կրակի դադարեցման վերաբերյալ բանակցությունները, քանի դեռ «ռուսաստանցի զինվորականները գտնվում են այդ հանրապետության տարածքում»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՊայմանագիր են կնքել Միութենական պետության պլանավորման համակարգ ստեղծելու վերաբերյալ
Հաջորդ հոդվածըՃանապարհի պատճառով շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները