Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է, որ Չինաստանի դիրքորոշման պատճառով G20-ի երկրներին դեռ սպասվում է գագաթնաժողովում համաձայնություն կայացնել Ուկրաինայի և կլիմայական հարցերի շուրջ։
Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը։
Սունակը հայտարարել է, թե քանի որ Չինաստանն առարկում է գագաթնաժողովի երկու գլխավոր թեմաների՝ Ուկրաինայում իրավիճակի և կլիմայի վերաբերյալ առաջարկներին, G20-ի երկրներին մնում է համաձայնության գալ համատեղ հայտարարության շուրջ Նյու Դելիում երկօրյա գագաթնաժողովից առաջ, հաղորդում է գործակալությունը։
«Մենք դեռ մեր նպատակին չենք հասել»,- Սունակի խոսքն է մեջբերել Bloomberg-ը։ Վարչապետը նաև կառավարական պաշտոնյաների միջև հիմա ընթացող բանակցությունները «բարդ» է որակել։
Փոխանցում է tass.ru-ն։