‘Սունդուկյանի թատրոնի հարակից այգում տղամարդու դիակ է հայտնաբերվել’

1025

Այսօր առավոտյան Երևանում՝ Սունդուկյանի անվան թատրոնի հարակից այգում տղամարդու դիակ էր հայտնաբերվել: Այս մասին հայտնում է news.am-ը։ Կայքին ոստիկանությունից հայտնել են, որ պարզվել է դիակի ինքնությունը, նա Կոտայքի մարզի Բյուրեղավան գյուղի բնակիչ է, 57 տարեկան: Մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հարուցվել է քրեական գործ, քննություն է կատարվում:

Նշենք նաև, որ ոստիկանության կայքում դեպքի մասին ոչ մի տեղեկություն չի հրապարակվել։

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ապահովագրողներից հատուցումների տարեկան աճ է ապահովել միայն 4 ընկերություն’
Հաջորդ հոդվածը‘Փլուզման հետևանքով փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը’