‘Սունիգան, ով վնասվածք էր հասցրել Նեյմարին, թիկնապահների կարիք ունի’

624

Կոլումբիայի պաշտպան Խուան Սունիգան, ով քառորդ եզրափակչում լուրջ վնասվածք էր հասցրել Նեյմարին, -ստիպված է դիմել թիկնապահների  оգնությանը,-ասել է  ֆուտբոլիստի հայրը: Վերջինիս խոսքով՝ տղայի և ընտանիքի հասցեին  շատ վիրավորանքներ և սպառնալիքներ են հնչում:

–Մենք հեռախոսով և ինտերնետի միջոցով շատ սպառնալիքներ ենք ստանում,-Սունիգայի հոր խոսքերն է մեջբերում Football Italia-ն: –Բնականաբար ես շատ անհագստացած եմ այս իրավիճակից: Ես վախենում եմ որ միայն որդուս, այլև նրա կնոջ և փոքրիկ աղջնակի համար: Հիմա մենք փողոց ենք դուրս գալիս միայն թիկնապահների ուղեկցությամբ: Հույս ունեմ, որ շուտով այս ամենը կավարտվի և մենք կվերադառնանք նորմալ կյանքին:

Նախորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիան սպառնում է դուրս գալ ԵՄ-ից, եթե այն արմատապես չբարեփոխվի’
Հաջորդ հոդվածը‘Խարկովի քաղաքապետը մեղադրում է Ավակովին՝ իր դեմ մահափորձ կազմակերպելու մեջ’