‘«Սուոնսին» 50-միլիոնանոց առաջարկ է մերժել’

2251

‘

«Սուոնսին» մերժել է հարձակվողական ոճի կիսապաշտպան Գիլֆի Սիգուրդսոնի տրանսֆերի շուրջ «Էվերթոնի» երկրորդ առաջարկը:

Skysports.com-ը տեղեկացնում է, որ լիվերպուլիցները պատրաստ են եղել իսլանդացու համար 50 միլիոն եվրո վճարել, սակայն բացասական պատասխան են ստացել: Ավելի վաղ «կարապները» հրաժարվել էին 45 միլիոնով վաճառել 27-ամյա ֆուտբոլիստին:

Աղբյուրը նշում է, որ «Սուոնսին» նախկինի պես իր առաջատարի համար 55 միլիոն եվրո է պահանջում:

Պրեմիեր լիգայի նախորդ առաջնությունում Սիգուրդսոնը մասնակցել է բոլոր 38 հանդիպումներին, որոնցում 9 գոլ է խփել ու 13 գոլային փոխանցում կատարել:

‘

Նախորդ հոդվածը‘Ջոկովիչը բաց կթողնի ԱՄՆ բաց առաջնությունը’
Հաջորդ հոդվածը‘«Marca». «Ռեալը» 180 միլիոն եվրոյով համաձայնեցրել է Մբապեի տրանսֆերը’