‘
«Չելսին» «Արսենալի» հետ Անգլիայի սուպերգավաթի հանդիպման հոնորարը կտրամադրի նրանց, ովքեր անցած շաբաթ տուժել են Գրենֆելլ-թաուերում բռնկված հրդեհից։
Անգլիայի սուպերգավաթի հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 6-ին՝ «Ուեմբլիում»։ ՖԱ-ն հայտարարել է, որ խաղից ստանալիք ավելի քան 1,25 մլն ֆունտը կտրամադրվի հրդեհից տուժածներին։ Զոհերի ընտանիքներն ու փրկարարական ծառայությունների աշխատակիցները կհրավիրվեն մենամարտին։
«Չելսիի» նախագահ Բրյուս Բակը հայտարարել է. «Դա մեծ ցնցում էր, և մենք մեծ վիշտ ապրեցինք այդ ողբերգության պատճառով։ Ես տեղին ու ճիշտ եմ համարում, որ ողբերգությունից հետո մեր քաղաքում կայանալիք առաջին հանդիպումից ստացված շահույթը տրամադրվի զոհերի ընտանիքներին»։
‘