‘ «Սուպերերեքշաբթի» հայտնի կդառնան ԱՄՆ նախագահի թեկնածուները’

999

Այսօր կկայանան ԱՄՆ նախնական ընտրությունների ամենազանգվածային քվեարկությունները. երկու  գլխավոր կուսակցությունները դրանք կանցկացնեն միանգամից 13 նահանգներում և Ամերիկյան Սամոայում:

Նախընտրական համագումարները, որոնց ընթացքում կուսակցությունները կառաջադրեն իրենց թեկնածուներին, տեղի կունենան ամռանը, սակայն չի բացառվում, որ թեկնածուների անունները հայտնի դառնան արդեն օրվա վերջին, որն իրավամբ անվանում են «Սուպերերեքշաբթի»:

Հանրապետականները հինգ թեկնածու ունեն, սակայն նախագահի պաշտոնի համար լրջորեն պայքարում են երեքը՝ միլիարդատեր Դոնալդ Թրամփը, ծնունդով Կուբայից սենատոր Թեդ Քրուզը՝ Թեքսասից, և  Ֆլորիդան ներկայացնող սենատոր Մարկո Ռուբիոն:

Դեմոկրատների հիմնական թեկնածուներն են՝ վերմոնտցի սենատոր Բեռնի Սանդերսը և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2015 թ. Մարտի 1-ին կայացած հանրահավաքում (Հատված)’
Հաջորդ հոդվածը‘Այսօր առավոտյան Նազարբաևը ներողություն է խնդրել իր գործընկերներից’