Սուպերլիգայի ղեկավարությունը մեկնաբանել է մրցաշարի ֆուտբոլային հանդիպումներն անվճար հեռարձակելու հայտարարությունը:
Ավելի վաղ Սուպերլիգայի գործադիր տնօրեն Բերն Ռայհարտը խոստացել էր, որ եթե մրցաշարի գաղափարը կյանքի կոչվի, ապա բոլոր հանդիպումները կհեռարձակվեն անվճար:
«Ինչու ամսական վճարել 40, 50, 60 կամ 170 եվրո, ինչպես Իսպանիայում, որպեսզի հնարավորթյուն ունենաս ֆուտբոլ նայել:
Gmail-ը, WhatsApp-ը և Instagram-ն անվճար են, սակայն նրանք լուրջ գումարներ են վաստակում յուրաքանչյուր օգտատիրոջից: Մեր լիգայի բոլոր հանդիպումներն անվճար են լինելու»,- Ouest France-ին տված հարզազրույցում ասել է Սուպերլիգայի գլխավոր քարտուղար Անաս Լագրարին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպական խորհրդի արդարադատության դատարանը որոշում է կայացրել հօգուտ այն ակումբների, որոնք ցանկանում էին կազմավորել Սուպերլիգան: Դատարանը թույլատրել էր նախագծի վերակազմավորումը: Ըստ որոշման՝ ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի ներկայիս կանոնները «հակասում են մրցակցային օրենսդրությանը և ծառայությունների մատուցմանը»: Որոշումը պոտենցիալ ճանապարհ է հարթում դեպի նոր Սուպերլիգա: