Սուպերհամակարգիչը կանխատեսել է «Լիվերպուլի» չեմպիոնությունը

114

Սուպերհամակարգիչը հնարավոր բոլոր վիճակագրական տվյալների հաշվարկի արդյունքում՝ կանխատեսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի հաջորդ մրցաշրջանում «Լիվերպուլի» չեմպիոնությունը։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը ստացել է չեմպիոնության 49,7 տոկոս հավանականություն, հաղորդում է OptaJoe-ն։

Երկրորդ տեղում է «Մանչեսթեր Սիթին»՝ 47 տոկոս։

Ըստ կանխատեսման՝ լավագույն քառյակում կլինեն նաեւ Լոնդոնի «Տոտենհեմն» (1,81 տոկոս)  ու «Չելսին» (1,10 տոկոս)։  

Նախորդ հոդվածը«Ինտերը» 50 միլիոն եվրո է պահանջում «Չելսիից» Դյումֆրիսի համար
Հաջորդ հոդվածըԿասպեր Շմեյխելը տեղափոխվեց «Նիցա»