Opta-ն սուպերհամակարգիչի հաշվարկների հիման վրա ներկայացրել է նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնության ֆավորիտներին։
Առաջին տեղում է Բրազիլիայի հավաքականը, որի չեմպիոնության հավանականությունը 15,8 տոկոս է։ Երկրորդ տեղում է Ամերիկայի գավաթակիր Արգենտինան՝ 12,6 տոկոս։ Եռյակը եզրափակում է 2018թ․ աշխարհի չեմպիոն Ֆրանսիան՝ 12,2 տոկոս։
Աշխարհի առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 18-ին։