Սուպերքամբեք. Սիները հաղթեց Մեդվեդևին ու դարձավ Australian Open-ի չեմպիոն

399

Մելբուրնում ավարտված «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչը թրիլերային ստացվեց, չորրորդ ռակետ Յանիկ Սիները հաղթեց երրորդ ռակետ Դանիլ Մեդվեդևին:

Ռուս թենիսիստը շահեց մեկնարկային երկու սեթերը՝ 6:3, 6:3, սակայն հետո իտալացին քամբեք կատարեց 6:4, 6:4, 6:3:

Ուշագրավ է, որ Դանիլը 2022-ի եզրափակիչում 2:0-ից հետո պարտվել էր Ռաֆայել Նադալին: Այս տարվա կիսաեզրափակիչում նա նույն սցենարով հաղթել էր Ալեքսանդր Զվերևին, երբ 0:2-ից հետո քամբեք էր կատարել և գրանցել՝ 3:2: Իսկ Յանիկը գերազանցել էր Նովակ Ջոկովիչին՝ 3:1:  

22-ամյա թենիսիստն առաջին անգամ դարձավ «Մեծ սաղավարտի» մրցաշարի հաղթող: Մեդվեդևը 6-րդ անգամ էր դուրս եկել «Մեծ սաղավարտի» եզրափակիչ. նա պարտվեց 5-րդ անգամ:

Նախորդ հոդվածըՌաֆայել Մարկես․ Պատրաստ եմ գլխավորել «Բարսելոնան»
Հաջորդ հոդվածըAustralian Open․ Արինա Սաբալենկան պաշտպանեց տիտղոսը