‘Սուտ ճգնավոր են դարձել, վանքի հավերն են ուտում կամ՝ իշխանությունները «կօգնեն» անապահովներին ‘

997

Քիչ առաջ կառավարության կայքում այսպիսի մի տեղեկատվություն է հայտնվել, որտեղ նշվում է, թե Սերժ Սարգսյանն « առաջարկել է վարչապետին գտնել եղանակներ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար: Խնդրին լուծում տալու նպատակով վարչապետը հանձնարարել է ֆինանսների, էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին մշակել շուրջ 105 հազար սոցիալապես անապահով ընտանիքների ընտանեկան նպաստի չափը ավելացնելու մասին կառավարության որոշման նախագիծ: Նախագիծը պետք է ներկայացվի ս.թ. հուլիսի 3-ին կառավարության նիստում քննարկելու համար»: Փաստորեն, իշխանությունների ցինիզմը սահման չունի: Հերիք չէ՝ հերթական անգամ էլեկտրաէներգիայի գինը բարձրացրել են, հիմա էլ՝ իբրեւ թե մի քանի ընտանիքների համար «բարեգործություն են» անում՝ «մտահոգվելով» նրանց մասին եւ իբրեւ թե լարվածությունը մեղմելու ցանկություն ունեն: Նույնիսկ այս հարցում են սրանք փաստորեն իրենց համար PR անում: Ինչպես հայկական ասացվածքն է ասում՝  «գիշերը գողություն են անում, ցերեկը «տեր ողորմյա» են ասում», կամ՝ «սուտ ճգնավոր են դարձել, վանքի հավերն են ուտում»:  

Նախորդ հոդվածը‘Երևանում մեկնարկում է «Իմ Հայաստան» II համահայկական փառատոնը’
Հաջորդ հոդվածը‘Նեթանյահուն խոստանում է վրեժ լուծել իսրայելցի անչափահասների սպանության համար’