‘Սուրարեսը՝ Ուրուգվայի հավաքականի թալիսման’

627

Սուարեսը Ուրուգվայի հավաքականի թալիսմանն է.   չորս տարի  առաջ  նրա շնորհիվ իր երկրի ազգային հավաքականը հայտնվեց Աշխարհի գավաթի առաջնության կիսաեզրափակչում: Այդ ժամանակ, ֆուտբոլիստը փրկելով իր հավաքականին վերահաս գոլից,  երկրպագուներին նվիրեց հույս ու հավատ, իսկ  Ասամոա Գյանը, Ֆերնանդո Մուսլանոն հոգացին, որ հարձակվողի ջանքերն  իզուր չանցնի: 

Այսоր էլ  տաղանդավոր այս ֆուտբոլիստը բարձր պահեց իր երկրի դրոշի գույնները: Նրա ներկայությունը խաղին հաղորդեց մի նոր որակ ու ոգևորություն: Սուարեսի խաղն ուղղակի համարձակություն հաղորդեց բոլոր խաղընկերներին ու նրանք խաղացին իրենց խաղը…Այո  ռմբարկուն այսպես վերադարձավ և իր երկրի հավաքակնին Անգլիացիների հետ խաղում բերեց երկու հաղթական գնդակ

կ:  

 27 տարեկան տաղանդավոր այս ֆուտբոլիստը հասցրել է  81 գոլ խփել «Այաքս»-ում, , 69 –ը՝ «Լիվերպուլ»-ում և  41-ը՝ Ուրուգվայի հավաքականում: Բայց սա դեռ միայն սկիզբն է. հարձակվողի լավագույն խաղերը դեռ առջևում են: Նա  ձեռք է բերել խաղային հասունություն, և եթե Սուարես մարդուն չխանգարի Սուարես ֆուտբոլիստը, ապա մի քանի տարի հետո նա կհասնի նաև «Ոսկե գնդակին»:   

Իսկ մինչ այդ Սուարեսը,  Անգլիայի հետ հանդիպումից հետո,արցունքն աչքերին, հուզված ասում է.  «Իրականացավ երազանքս, սա իմ կյանքի աներևակայելի գեղեցիկ պահերից է: Սա իմ պատասխանն է այն ամենի, ինչ ես ապրել եմ, պատասխանն է բոլոր քննադոտողներին և վատ կանխատեսումներ անողներին»:

 

Նախորդ հոդվածը‘Օբամա. ԱՄՆ-ը կետային հարվածներ կհասցնի Իրաքի ծայրահեղականներին’
Հաջորդ հոդվածը‘Ասանժը հայտարարել է, որ բրիտանացիներն իրեն խոշտանգել են’