‘Սուրբ Պատրիկի տոնի կապակցությամբ կանաչ մարդուկները ողողել են աշխարհը (ֆոտոշարք)’

716

Իռլանդական ամենասիրված տոնին՝ Սուրբ Պատրիկի օրվան նվիրված ավանդական քայլերթն այս տարի վերածվել է իսկական ժողովրդական տոնախմբության, գրում է Mignews կայքը:

Տոնական օրվա կապակցությամբ քաղաքի գլխավոր փողոցները զարդարվել են Սուրբ Պատրիկի օրը խորհրդանշող ամենատարբեր զարդարանքներով:  Տոնախմբության հանդիսավորությունը ապահովել են ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իտալիայից և Կանադայից ժամանած  16 նվագախմբերը:

Ավելի քան 3կմ երկարությամբ քայլերթը շարունակվել է չնայած ցուրտ եղանակին և ձյան տեղումներին՝ գրավելով մոտ կես միլիոն հանդիսատեսների ուշադրությունը:

Նախորդ հոդվածը‘Նորվեգացի պարաշյուտիստները ապշեցնող հնարք են կատարել Ռիո-դե-Ժանեիրոյում’
Հաջորդ հոդվածը‘Սերժն ու Րաֆֆին հանդիպման ընթացքում պայմանավորվել էին գրավոր առաջարկներով փոխանակվել’