‘Սուրբ փեսայի հնարամիտ հայրը’

862

Սերժ Սարգսյանը շարունակում է հակակոռուպցիոներ խաղալ: Իհարկե, նա դեռ համարում է, որ կոռումպացված են բոլորը, բացի իր նեղ շրջապատից: Փոխարենը, ժողովուրդը կարծում է, որ հենց իր շրջապատն է ամենակոռումպացվածը և հենց ինքն է հովանավորում նրանց: Մասնավորապես, զարգացնելով առողջապահական ոլոտում կոռուպցիայի թեման, նա համառորեն շրջանցում է այն վարկածը, որ այստեղ հիմնական «մաֆիոզներից» մեկը իր փեսայի հայրն է` Արա Մինասյանը: Մասնավորապես, բազմաթիվ քաղաքացիներ վստահեցնում են, որ Արա Մինասյանը վերջին տարիներին հիվանդներին ստիպում էր «նվիրատվություններ» կատարել իր բուժհաստատությանը: Հենց այս մեխանիզմով էր նա գումարներ շորթում հիվանդներից: Ի դեպ, մարդիկ վստահեցնում են, որ այդ նվիրատվությունները փաստաթղթային տեսք ունեն և իրավապահ մարմինները ցանկացած պահի կարող են բացահայտել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի գաղտնիքը, որտեղ, ստացվում է, որ բուժվում են բացառապես բարեգործներն ու նվիրատուները:

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Երևանում բացվել է «Ալիանս Ֆրանսեզ»-ի նոր մասնաշենքը ‘