‘Սուրեն Բաբայանը ծրագրում է սկսել նոր եռերգության նկարահանումը ‘

960

Սուրեն Բաբայանը ծրագրում է սկսել նոր եռերգության նկարահանումը: Այս մասին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ռեժիսորը, հավելելով, որ գլխավոր դերի համար հրավիրել է դերասան Ժան-Պիեռ Նշանյանին:

 Նշանյան-Բաբայանը տանդեմն ունի երկար տարիների պատմություն: Դերասանը նկարահանվել ռեժիսորի «Ժանո», «ՄԻ նայիր հայելուն» և «Շաբաթ, կիրակի» տրիլոգիայում: Վերջին ժապավենն այս տարի արժանացել է Հայաստանի Ազգային կինոմրցանակին, լավագույն օպերատորական աշխատանքի համար (Թամամ Համզա): Բացի այդ, ժապավենն ընդգրկված է նաև «Ոսկե ծիրան» XI միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթին:

Ըստ Բաբայանի, տրիլոգիայի առաջին ֆիլմի սցենարն արդեն գրված է, ընդ որում, իր ոգեշնչումը ռեժիսորն արդեն առաջին անգամը չէ, որ գտնում է գրող Լևոն Խեչոյանի գործերում: «Ֆիլմը կապված կլինի Ջավախքի հետ: Այնտել էլ ուզում եմ կատարել նկարահանումները», — ասել է ռեժիսորը:

Նախորդ հոդվածը‘Գործ ունենք «Հարսնաքար 2»-ի հետ. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘Արագած գյուղի ջրանցքում դի է հայտնաբերվել’