‘Սուրեն Զոլյանի ընդդիմադիր ելույթները զարմացրել են ԵՊԼՀ դասախոսին’

1330

Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հայտնվելը Ազատության հրապարակում՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին, զարմացրել է ԵՊԼՀ դասախոս, դոցենտ Դավիթ Գյուրջինյանին:

«Շատ զարմացա, երբ Ազատության հրապարակում հարթակի վրա տեսա պրոֆեսոր Սուրեն Զոլյանին։ Առավել զարմացա, երբ ելույթ ունեցավ։ Ապշեցուցիչ էր, որ նա խոսում էր ժողովրդավարությունից։ Այս մարդը 2008-ին բոլորովին ուրիշ դիրքորոշում ուներ։ Պատճա՞ռը։ Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորն էր, իշխանությունների խոսափողն էր, առաջամարտիկ՝ ազատ միտքը և խոսքը ճնշելու հարցում։ Այժմ պաշտոնանկ է արված, դրա համար էլ հանդես է գալիս ժողովրդավարության թիկնոցով։ Նման կերպարանափոխումները ես չեմ հասկանում և չեմ ընդունում», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Դավիթ Գյուրջինյանը։

«Հաճախ իմ խոսքը քննադատական է եղել, երբեմն՝ շատ սուր։ Բայց ազնվորեն պիտի խոստովանեմ, որ առանձնակի խնդիրներ չեմ ունեցել համալսարանում դասավանդելու ընթացքում։ Նկատելի էր, որ նախկին ռեկտոր Զոլյանին երբեմն ուղղակի նյարդացնում էր իմ ներկայությունը (էլ չասեմ՝ խոսքը) համալսարանի գիտխորհրդում և այլն։ Բայց դա անցյալում է։ Ի դեպ, Զոլյանը շատ լավ գիտեր համալսարանի դասախոսների մասնագիտական կարողությունները։

Ես հիմա մեր համալսարանի գիտխորհրդի անդամ չեմ, որևէ պաշտոն չունեմ (պաշտոնն ինձ համար երբեք արժեք չի եղել)։ Ազատ եմ կաշկանդիչ բոլոր գործոններից, ինչպես ասում են՝ «ազատ ստեղծագործող եմ», – նշել է դասախոսը:

Նախորդ հոդվածը‘Բագրատ Ասատրյան. Եվրոպացիները մեր փոխարեն մեր խնդիրը չեն լուծելու’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Արոնյան. Որոշեցի մատային գաղափարներ անցկացնել. Տեսանյութ’