‘
Hraparak.am-ի հետ զրույցում Դատական դեպարտամենտի մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը տեղեկացրել է, որ Սուրեն Սուրենյանցի նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Մխիթար Պապոյանի, խարդախության մեջ մեղադրվող քաղաքագետ Ս. Սուրենյանցի գործով նիստում մեղադրողը միջնորդել էր Սուրենյանցի նկատմամբ խափանման միջոց ընտրված չհեռանալու ստորագրությունը փոխարինել կալանքով:
‘