Սուրեն Սուրենյանցը Ֆեյսբուքում գրում է.
«Լավրովի «բացահայտումների» մեջ ոչ մի բացահայտում կամ նորություն չկա:
Ռուսաստանը երբեք չի երաշխավորել, որ նախապատերազմյան ստատուս քվոյի երաշխավորն է: Դա իմացել են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը ու Նիկոլ Փաշինյանը, բայց խաբել են Հայաստանի ժողովրդին՝ «հասունացնելով» 44-օրա պատերազմ կոչվող աղետը: Եթե մի բան այսօր Լավրովը բացահայտել է՝ դա այս եռյակի հանցավոր անպատասխանատվությունն է:
Լևոն Տեր-Պետրոսյանից հետո սկսվել է Հայաստանի զարգացումը սպանող մի գործընթաց, «հաստատուն» քայլերով դրվել է ազգային աղետի հիմքերը, որի հիմնական «բաժնետերերն» են Քոչարյանը, Սարգսյանը, Փաշինյանը…»