Սուրեն Սուրենյանց. Պատմությունը տալու է արժանի գնահատականը

749

Երրորդ հանրապետության քաղաքական համակարգը մշտապես մնաց Ձեր բարձրության ստվերում: Շատ հաճախ ժամանակակիցները չեն կարողանում գնահատել Մեծերին՝ իրական հաղթանակը ստորադասելով պատրանքներին, արժանապատիվ խաղաղությունը՝ ամբարտավանության ճանապարհով մոտեցող կապիտուլյացիային:

Լևոն Տեր-Պետրոսյանը 20-րդ հարյուրամյակի հայ իրականության մեծագույն պետական, քաղաքական այրն է՝ Հաղթանակի և Արժանապատիվ խաղաղության ներդաշնակ տեսլականով:

Մեր հասարակությունն ըստ արժանվույն չգնահատեց Նախագահին, նրա պետականաստեղծ քաղաքականությունը՝ ճանապարհ հարթելով ազգային գահավիժման ու ողբերգության համար, բայց պատմությունն, անշուշտ, տալու է Արժանապատիվ Հայաստանի ու նրա խոհեմ առաջնորդի արժանի գնահատականը:

Շնորհավոր տարեդարձդ, պարոն Նախագահ:

Նախորդ հոդվածըՏիգրան Պասկևիչյան. Շնորհավորանքի փոխարեն
Հաջորդ հոդվածըԱրման Գրիգորյան. Հայրենիքի պատարագի զոհասեղանին