‘Սուրիկ Լիսկա Խաչատրյանի թիկնապահը դուրս է գրվել’

762

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հունիսի 1-ին  հնչած կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում ստացած՝ նախկին մարզպետի թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը դուրս է գրվել Էրեբունի բժշկական կենտրոնից:  

Այդ փաստը «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում հաստատել է Էրեբունի բժշկական կենտրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը:  

Գործակալությունը նշում է, որ Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վիրավորում էր ստացել  որովայնի շրջանում: Վերջինս տեղափոխվել էր Գորիսի հիվանդանոց, որտեղ և վիրահատվել էր, իսկ հետո էլ նախկին մարզպետի թիկնապահը տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն: Քրեական գործի շրջանակներում եւս Նիկոլայ Աբրահամյանը հարցաքննվել է որպես վկա: Կարգավիճակի հնարավոր փոփոխության վերաբերյալ գործակալության հարցադրումներին քննչական ծառայությունից հրաժարվել են պատասխանել՝ արձանագրելով, որ նախաքննությունը շարունակվում է։

Նախորդ հոդվածը‘Պահանջում են աշխատանքային երկուշաբթին չտեղափոխել շաբաթ’
Հաջորդ հոդվածը‘Ռաշիդ Պետրոսյանն այլևս ԼՂՀ ԿԸՀ նախագահ չէ’