‘Սուրիկ Խաչատրյանը կարող էր նաև ռեկտոր կամ կանանց ֆուտբոլի հավաքականի մարզիչ նշանակվել. «ՉԻ»’

1882

Անդրադառնալով  Սուրիկ Խաչատրյանի Սյունիքի մարզպետ նշանակելու  փաստին՝ հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանը ասել է. «Գիտական արժանիքները հաշվի առնելով՝ մենք Սուրիկ Խաչատրյանին համալսարանի ռեկտոր չենք նշանակել, կազմակերպչական արժանիքները հաշվի առնելով՝ մարզպետ ենք նշանակել»:

«Չորրորդ իշխանությունը» այս կապակցությամբ գրում է. Փաստորեն համալսարանը փրկվել է, որովհետև փիլիսոփայության դոկտոր Սուրիկ Խաչատրյանին կարող էին նաև ռեկտոր նշանակել: Բայց՝ նախապատվությունը տվել են կազմակերպչական արժանիքներին: Ի դեպ՝ կարող էին նաև պաշտպանության նախարար նշանակել (հաշվի առնելով սեփական դղյակը պաշտպանելու և ոսոխին ծանր կորուստներ պատճառելու կարողությունը), կարող էին կանանց ֆուտբոլի հավաքականի մարզիչ նշանակել՝ հաշվի առնելով կանանց քացի տալու նրա հմտությունները և այլն: Որպես քաղաքաշինության նախարար էլ վատ չէր նայվի, տեսե՞լ եք, թե Երևանում ինչ սիրուն դղյակ է կառուցում  իր համար: Այնպես որ՝ տարբերակները շատ էին: Թե ինչու են իշխանությունները որոշել հատկապես Սյունիքի մարզը պատժել՝ անհասկանալի է:

Նախորդ հոդվածը‘Երկրի պարտքն էլի մեծացնում են. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Ավտոմեքենան գլորվել է ձորը. կա երկու զոհ’