‘Սուրիկ Խաչատրյան. Տանս վրա զինված հարձակում ա եղել (բացառիկ տեսանյութ)’

5736

Ըստ Սյունիքի մազպետ Սուրիկ Խաչատրյանի՝ իր տան վրա հունիսի 1-ին զինված ավազակային հարձակում է եղել: Այդ մասին նա  iLur.am-ին ասաց այսօր :

Մինչ այդ նա մի քանի հոգու ուղեկցությամբ նստած էր «Մարիոթ» հյուրանոցի բացօթյա սրճարանում: Սրճարանից դուրս գալուց հետո Սուրիկ Խաչատրյանը, նախ, իրեն հատուկ ոճով թույլ չտվեց iLur.am-ի օպերատորին տեսանկարահանել իրեն. «Այ տղա, քեզ ով ա թույլ տվել՝ նկարես ինձ», իսկ նրա շքախմբի անդամները շրջափակեցին տեսախցիկը: Երբ հիշեցրինք, որ ինքը պետական պաշտոնյա է, եւ իր տան մոտ տեղի ունեցած արյունահեղության հետ կապված՝ ուզում ենք պարզաբանումներ ստանալ, համաձայնեց՝ պայմանով, որ տեսախցիկը հեռու պահենք:  

«Ինչպես լսեցիք, զինվորական դատախազն էլ ասեց՝ տանս վրա զինված հարձակում ա տեղի ունեցել: Որ քու տանդ վրա հարձակվեն, դու ի՞նչ կանես», — հարցրեց «Լիսկան»: Նա «ցավում է փաստի համար, որովհետեւ զոհվածը երիտասարդ տղայա, բայց ընդհանրապես, կատարվածն է՛լ ավելի ցավալի ա», — ասաց մարզպետի պաշտոնից ժամանակավորապես հրաժարված Սուրիկ Խաչատրյանը ու հեռացավ՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի:

Նախորդ հոդվածը‘Արտակ Բուդաղյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր’
Հաջորդ հոդվածը‘Հայ բռնցքամարտիկը Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում հաղթեց ադրբեջանցի մրցակցին’