Օգոստոսի 21-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության hերթապահ խմբերի փրկարարական ծառայողները։Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են 1 տեղամասով։
Աշխատանքներում ներգրավված են քաղաքապետարանի 1 ջրատար, ինչպես նաև 3 տրակտոր, 2 ինքնաթափ, 1 ավտոկռունկ։
Անհետ կորած են համարվում երկու քաղաքացի` Գագիկ Կառլենի Կարապետյանը (ծնված 1959 թ․) և
Վանիկ Խաչիկի Ամիրխանյանը (ծնված 1967 թ․):
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
