‘Սուքիասյանի փաստաբանը պաշտպանյալին համեմատում է Մոնտե Քրիստոյի հետ. Yerkir ‘

1379

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ հայտնի օֆշորային սկանդալի հերոսներից մեկը` ադամանդագործ Աշոտ Սուքիասյանն իր ընտանիքի անդամների նկատմամբ կատարված ճնշումների վերաբերյալ հաղորդում չի ներկայացրել իրավապահներին: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Սուքիասյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանը` նշելով, որ եթե նման բան լիներ, ինքը կիմանար այդ մասին:  Հիշեցնենք, որ ապրիլին, երբ Սուքիասյանը Թբիլիսիի դատարանին միջնորդել էր իրեն արտահանձնել Հայաստանին, պատճառաբանել էր, որ իր` կալանքի տակ գտնվելու ընթացքում ճնշումներ են գործադրվել ընտանիքի անդամների նկատմամբ, մասնավորապես` իր կինն ահաբեկող ու  սպառնալից հաղորդագրություններ է ստանում և այլն:  Կայքը նշում է, որ այս օրերին Սուքիասյանն ակտիվորեն ցուցմունքներ է տալիս օֆշորային սկանդալին առնչվող բազմաթիվ հանգամանքների վերաբերյալ:

Հարցին, թե ինչպե՞ս է կալանավայրում իրեն զգում Սուքիասյանը, Խաչատրյանը պատասխանեց. «Չկա չարիք՝ առանց բարիքի. Սուքիասյանը նիհարել է, ավելի է ջահելացել. 55 տարեկան է, բայց նայում ես, կարծես 35 տարեկան լինի, մորուք էր թողել: Խեղճը Մոնտե Քրիստոյի պես օտարերկրյա բանտերում տանջանքների էր ենթարկվել»: 

Մանրամասները` yerkir.am կայքում:   

Նախորդ հոդվածը‘Համալիրի վիճարկելի աճուրդը շարունակվում է. Գինը կրկին 10 տոկոսով նվազել է’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի արտաքին պարտքը դեռևս կազմում է 3.9 մլրդ դոլար’