‘
«Ստյոպա Սաֆարյանին սիրեմ կամ չսիրեմ, նա մնում է քաղաքական գործոն , այդպիսի տղաներ պետք է լինեն Ազգային ժողովում»,- ասուլիսի ժամանակ ասաց ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:
ՀՀԿ-ական պատգամավորՍուքիաս Ավետիսյանն ընդհատեց, ասելով՝ թե այո՛, գործոն է, 3000 ձայն հավաքող գործոն: Գուրգեն Եղիազարյանն էլ նկատեց, որ Ավանում ընտրված Ռոբերտ Սարգսյանի առաջին ու վերջին առավելությունն այն է, որ վերջինս գործող քաղաքապետի աներձագն է:
«Ի՞նչ կապ ունի, թե ում աներձագն է, երիտասարդ է՝ ուզում է մտնել քաղաքականություն, բիզնեսմեն մտնում է՝ ասում եք բիզնեսմեն է, գործարար մտնում է՝ նեղվում ենք, որ գործարար է, նորմալ երիտասարդ տղա է, մտել է քաղաքականության մեջ: Ի՞նչ անենք, որ Ստյոպա Սաֆարյանին 3000 հոգի է ձայն տվել, թող դրանով բավարարվի»,- հակադարձեց ՀՀԿ-ական պատգամավորը:
ՀԱԿ անդամն էլ նշեց, որ ՀՀԿ-ական պատգամավորը գովաբանում է մի մարդու, որին ոչ ոք չի ճանաչում, լրագրողներն էլ չեն կարողանում նրա հետ կապի մեջ մտնել, քանի որ բացարձակապես չի խոսում:
«Ճիշտ է արել, հիմա էլ խոսեր, ավել- պակաս բան գրեի՞ն»,-համոզված է Սուքիաս Ավետիսյանը:
‘