‘Սոֆիայում հակակառավարական ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներով’

549

Տասնմեկ մարդ ձերբակալվել է, երկու ոստիկաններ վնասվածքներ են ստացել, չորս ավտոմեքենա է ջարդվել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հերթական հակակառավարական ակցիայի ժամանակ,  РИА Новости-ի փոխանցմամբ՝ հաղորդել է բուլղարական ՆԳՆ-ն: Հանրահավաքին մասնակցել է մի քանի հազար հոգի: Խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարները  պահանջել են կառավարության հրաժարականը: Ցուցարարներից ոմանք  խորհրդարանի շենքը շրջապատած ոստիկանների վրա սկսել են քարեր ու շշեր նետել,  ինչին ի պատասխան՝ ոստիկանությունն ուժ է կիրառել և ցրել ցուցարարներին:

Բողոքի ակցիան երկրի տարբեր քաղաքներում կիրակի օրը մեկնարկած բազմահազարանոց փողոցային ցույցերի շարունակությունն էր: Դժգոհության ալիքի հիմնական պատճառը էլեկտաէներգիայի թանկացումն է: Բողոքի ցույցերի ֆոնին հայտարարվել է երկրի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Սիմեոն Դյակոնովի հրաժարականի մասին, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Այսօր ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է’
Հաջորդ հոդվածը‘ԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների նախնական արդյունքները. Ռեժիմը կմնա նույնը’