‘Սպալետին Տոտիին տուն է ուղարկել նրա խոսքերի պատճառով’

1140

Հռոմի «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին չի ընդգրկել Ֆրանչեսկո Տոտիին «Պալերմո»-ի հետ այսօրվա խաղի կազմում՝ գրում է «La Gazzetta dello Sport»-ը:

56-ամյա մասնագետը դժգոհ է Տոտիի վերջին հարցազրույցից, որի ժամանակ ֆուտբոլիստը հայտարարել է, որ չի պատրաստվում այսպես շարունակել՝ ավելի շատ հարգանք պահանջելով Սպալետիից «Ռոմա»-ում անցկացրած իր փառահեղ տարիների դիմաց: Տոտին դժգոհել է, որ մնում է պահեստայինների նստարանին:

Իմանալով, որ չի մասնակցելու առաջիկա խաղին՝ Ֆրանչեսկո Տոտին հավաքել է իրերը, հաջողություն մաղթել խաղընկերներին ու գնացել տուն:

Նախորդ հոդվածը‘Բարտոմեու. «Բարսելոնան» գրավում է ֆուտբոլիստներին, քանի որ ավելին է, քան ակումբը’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի են դարձել Անգլիայի Գավաթի ¼ եզրափակչի զույգերը’