‘
«Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին խոսել է «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի տրանսֆերի մասին.
«Ակումբն ամեն ինչ անում է, որպեսզի իրականացնի այդ տրանսֆերը: Ես երազում եմ դրա մասին, ինչպես նաև ակումբի բոլոր երկրպագուները: Նա կարող է ցանկացած թիմում հիմնական կազմի խաղացող դառնալ: Տրանսֆերային պատուհանը դեռևս բաց է ու հույս ունեմ, որ ինչ որ լավ բան տեղի կունենա:
Նույնիսկ եթե պայմանագիր կնքենք Մեսսիի հետ, ապա կրկին երջանիկ կլինեմ»,- Սպալետիի խոսքերը մեջբերում է «Marca»-ն:
Հիշեցնենք, որ «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել էր, որ Մոդրիչին բաց կթողնի միայն 750 մլն եվրո հրաժարագինը վճարելու դեպքում:
‘