‘Սպալետի. «Չեմ կարծում, թե մեր դիմակայությունում ֆավորիտ կա»’

1003

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Ռեալի» հետ կայանալիք խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:

-Չեմ կարծում, թե մեր դիմակայությունում ֆավորիտ կա: Թիմերի հնարավորությունները հավասար են՝ 50%-50%: Այժմ իմ ֆուտբոլիստները լավ մարզավիճակում են և կարող են ավելի լավ հանդես գալ: Անակնկալ չի լինի, եթե «Ռոման» հաղթի «Ռեալին» ու դուրս գա 1/4 եզրափակիչ: Ես գոհ եմ իմ ֆուտբոլիստների՝ վերջին շաբաթներին ցույց տված խաղից,-Սպալետիի խոսքը մեջբերված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից:

«Գայլերի» մարզիչը նշել է, թե ով է վերահսկելու «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի գործողությունները:

-Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է, նրա խաղը մեծ դերակատարություն ունի: Ես չեմ պատրաստվում վանդակել Կրիշտիանուին և նրան վերահսկելու համար 3 ֆուտբոլիստի առանձնացնել: Ռոնալդուի դեմ խաղացող ֆուտբոլիստն առաջին հերթին պետք է արագ լինի: Այդ դերին համապատասխանում է Ալեսանդրո Ֆլորենցին,-ասել է Սպալետին:

Լուչանո Սպալետին նաև խոսել է վաղը կայանալիք խաղին Դանիելե դե Ռոսսիի և Ֆրանչեսկո Տոտտիի մասնակցության հավանականությունից.

-Տոտտին հայտացուցակում է և կարող է խաղադաշտ դուրս գալ, իսկ դե Ռոսսին երեկ մարզման ժամանակ լավ է աշխատել, և ես հույս ունեմ՝ նա վաղը լիովին պատրաստ կլինի:

Նախորդ հոդվածը‘Լուիս. «Համոզված եմ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է Մոուրինյուի թեկնածությունը »’
Հաջորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’