‘
Լոնդոնի ոստիկանությունը մտահոգված է ծանր հանցագործությունների աճի կապակցությամբ: Վերջին երկու ամիսներին Լոնդոնն առաջին անգամ սպանությունների թվով առաջ է անցել Նյու Յորքից:
2018 թ. սկզբից Լոնդոնում սպանվել կամ ծանր վիրավորվել է 46 մարդ, Նյու Յորքւոմ՝ 50: Սակայն փետրվար- մարտ ամիսներին Նյու Յորքում ծանր հանցագործությունների թիվը կրճատվել է՝ 32 սպանություն, մինչդեռ Լոնդոնում դրանց թիվը 37 է:
Լոնդոնի և Նյու Յորքի բնակչությունների թիվը գրեթե հավասար է. բրիտանական մայրաքաղաքում այն կազմում է մոտավորապես 8,8 մլն, Նյու Յորքում՝ 8,6 մլն: Սակայն Լոնդոնում ծանր հանցագործություններ ավելի քիչ էին կատարվում, քան Նյու Յորքում:
Մեծ Լոնդոնի իշխանությունները «խորը մտահոգություն» են հայտնել սպանությունների թվի աճի, ինչպես նաև դանակահարությունների, հարձակումների հաճախակիացման կապակցությամբ: Այնուհանդերձ, թե՛ ոստիկանությունը և թե՛ քաղաքային իշխանությունները նշում են, որ Լոնդոնը շարունակում է մնալ աշխարհի ամենաանվտանգ քաղաքներից մեկը:
Փոխանցում է BBC-ն:
‘